ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 7 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱԿԱ ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 71. Անտառներում և պետական անտառային ոչ անտառապատ հողերում ինքնակամ խոտհունձ կատարելն ու անասուններ արածեցնելը և (կամ) դրանց կանոնները խախտելը
Հոդված 71. Անտառներում և պետական անտառային ոչ անտառապատ հողերում ինքնակամ խոտհունձ կատարելն ու անասուններ արածեցնելը և (կամ) դրանց կանոնները խախտելը
(վերնագիրը փոփ. 10.07.19 ՀՕ-121-Ն)
Անտառներում և պետական անտառային ոչ անտառապատ հողերում ինքնակամ խոտհունձ կատարելն ու անասուններ արածեցնելը և (կամ) դրանց կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
(71-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 10.07.19 ՀՕ-121-Ն)