Հոդված 80. Անշարժ աղբյուրներից մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումը մթնոլորտ` սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների գերազանցմամբ կամ առանց արտանետման թույլտվության
Հոդված 80. Անշարժ աղբյուրներից մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումը մթնոլորտ` սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների գերազանցմամբ կամ առանց արտանետման թույլտվության
(վերնագիրը խմբ. 07.12.22 ՀՕ-524-Ն)
1. Անշարժ աղբյուրներից մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումն առանց արտանետման թույլտվության`
առաջացնում է տուգանքի նշանակում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
2. Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետման թույլտվությամբ սահմանված սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների գերազանցումը`
առաջացնում է տուգանքի նշանակում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
(80-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն, խմբ. 07.12.22 ՀՕ-524-Ն)