Հոդված 112.8. Օրենսդրության պահանջների խախտմամբ ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթից գոյացած մթերք կամ կենդանական ծագման հումք վերամշակելը (մշակելը), բաշխելը, պահելը, պահպանելը, փոխադրելը, հանրային սննդի ծառայություններում օգտագործելը, իրացնելը, վաճառելը, մատակարարելը կամ ներմուծելը

(վերնագիրը լրաց. 22.05.24 ՀՕ-231-Ն)
1. Օրենսդրության պահանջների խախտմամբ ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթից գոյացած մթերք կամ կենդանական ծագման հումք վերամշակելը (մշակելը), բաշխելը, պահելը, պահպանելը, փոխադրելը, հանրային սննդի ծառայություններում օգտագործելը, իրացնելը, վաճառելը, մատակարարելը կամ ներմուծելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
(112.8-րդ հոդվածը լրաց. 08.12.17 ՀՕ-254-Ն, փոփ. 25.10.23 ՀՕ-343-Ն, լրաց. 22.05.24 ՀՕ-231-Ն)