Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-05-24-ից մինչև 2025-06-09։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 23 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԱՆԳԱՏԱՐԿԵԼՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿԵԼԸ

Հոդված 286. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը գանգատարկելու իրավունքը

գործել է մինչև 2025-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 286. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը գանգատարկելու իրավունքը

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը կարող է գանգատարկվել այն անձի կողմից, որի նկատմամբ այն կայացվել է, ինչպես նաև տուժողի կողմից, իսկ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումը տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով ամրագրված լինելու դեպքում՝ նաև իրավախախտումը կատարած անձի կողմից:

Վարչական տույժ նշանակելու մասին դատարանի (դատավորի) որոշումը վերջնական է և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի կարգով գանգատարկման ենթակա չէ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով նախատեսված դեպքերի:

(286-րդ հոդվածը խմբ. 01.07.91, լրաց. 21.12.15 ՀՕ-178-Ն)

&#9878Հոդված 287. Վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման գանգատարկման (բողոքարկման) կարգը

(վերնագիրը խմբ. 23.10.19 ՀՕ-206-Ն)

1. Վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կայացրած վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը կարող է գանգատարկվել (բողոքարկվել) սույն օրենսգրքով սահմանված վարչական կարգով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատական կարգով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Վարչական ակտը չի կարող գանգատարկվել (բողոքարկվել) վարչական կարգով, եթե նույն վարչական ակտը վիճարկվել է դատական կարգով, իսկ եթե վարչական ակտի դեմ ներկայացված գանգատը (բողոքը) ընդունվել է վարույթ դատական կարգով վարչական ակտի վիճարկումից առաջ, ապա այդ դեպքում վարչական մարմնի հարուցած վարույթը ենթակա է կարճման:

2. Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև 123.4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով գանգատարկվելուց (բողոքարկվելուց) հետո:

3. Որոշումը վարչական կարգով գանգատարկվում է (բողոքարկվում է) վարչական ակտն ընդունած վարչական մարմին, վարչական մարմնի վերադաս վարչական մարմին կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ իրավասու վարչական մարմին:

Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը սույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնվել է էլեկտրոնային փոստով, ապա այդ որոշումը կարող է բողոքարկվել նաև նույն էլեկտրոնային փոստով՝ բողոքն ստանալու մասին էլեկտրոնային ծանուցմամբ:

(287-րդ հոդվածը փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 21.12.15 ՀՕ-178-Ն, խմբ. 23.10.19 ՀՕ-206-Ն, լրաց. 09.12.19 ՀՕ-300-Ն, խմբ. 28.02.24 ՀՕ-97-Ն)

(28.02.24 ՀՕ-97-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։