Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-29-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 193.4. «Կիբեռանվտանգության մասին» օրենքի պահանջները խախտելը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 193.4. «Կիբեռանվտանգության մասին» օրենքի պահանջները խախտելը

1. Ծառայություն մատուցողի տեղեկատվական համակարգերում և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում կիբեռանվտանգության նվազագույն պահանջները չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկից մինչև տասհազարապատիկի չափով:

2. Ծառայություն մատուցողի կողմից կիբեռանվտանգության ապահովման ներքին կանոնակարգ չունենալը, տեղեկատվական համակարգի կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի ռիսկերի գնահատում չիրականացնելը, ռիսկերի գնահատման սանդղակ չկազմելը, հավանական կիբեռմիջադեպի հետևանքների ծանրությունն ու ազդեցության մասշտաբները չորոշելը, կիբեռմիջադեպի կանխարգելման միջոցառումների ծրագիր չհաստատելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

3. Ծառայություն մատուցողի կողմից «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված կարգով և դեպքերում տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովին չծանուցելը կամ կիբեռմիջադեպի վերաբերյալ թարմացված տեղեկատվություն չտրամադրելը, ներառյալ՝ կիբեռմիջադեպի ծանրության և ունեցած հետևանքների մասով, եթե արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:

4. «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով կիբեռմիջադեպի հետևանքով հնարավոր ազդեցության ենթարկված անձանց կամ հանրությանը չծանուցելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

5. «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով կիբեռմիջադեպի առաջացման հնարավոր պատճառների, դրա լուծման համար կիրառված միջոցների, կիբեռմիջադեպի ծանրության, ունեցած հետևանքների, ազդեցության մասշտաբների, ծախսված ժամանակի, ֆինանսական միջոցների, հետագա կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված քայլերի և միջոցառումների մասին վերջնական հաշվետվությունը տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովին չտրամադրելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

6. Կիբեռանվտանգության ոլորտում միջազգային կամ ազգային ստանդարտներով սահմանված չափանիշները և պահանջները չպահպանելը կամ ոչ պատշաճ պահպանելը կամ համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ չունենալը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկից մինչև տասհազարապատիկի չափով:

7. Ծառայություն մատուցողի կողմից «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված ժամկետում և պայմաններով կիբեռանվտանգության աուդիտ չանցնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչև երեքհազարապատիկի չափով:

8. Ծառայություն մատուցողի կողմից կիբեռանվտանգության աուդիտի արդյունքներով կազմված հաշվետվությունը օրենքով սահմանված ժամկետում տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողով չներկայացնելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

9. Ծառայություն մատուցողի կողմից տեղեկատվական համակարգի կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի կիբեռանվտանգության ապահովման համար կիբեռանվտանգության մասնագետ չնշանակելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

10. Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի կողմից տեղեկատվական համակարգերում կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում կիբեռանվտանգության ապահովման միջոցների կիրառման և «Կիբեռանվտանգության մասին» օրենքով նախատեսված այլ պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս ծառայություն մատուցողից պահանջված անհրաժեշտ տեղեկատվությունը, տվյալները, փաստաթղթերը վերջինիս կողմից սահմանված ժամկետում չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական ներկայացնելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

11. Ծառայություն մատուցողի կողմից տեղեկատվական համակարգի կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի կիբեռանվտանգության ապահովումը կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողին «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված պահանջների խախտմամբ պատվիրակելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

12. Սույն հոդվածի 1-11-րդ մասերով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածի համապատասխան մասով սահմանված տուգանքի չափի կրկնապատիկի չափով:

13. Սույն հոդվածի 1-12-րդ մասերը տարածվում են «Կիբեռանվտանգության մասին» օրենքից բխող պարտավորությունները կամավոր ստանձնած իրավաբանական անձանց վրա:

(193.4-րդ հոդվածը լրաց. 04.12.25 ՀՕ-457-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։