Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-29-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 244.2. Հարկային մարմինները

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 244.2. Հարկային մարմինները

(վերնագիրը փոփ. 11.05.11 ՀՕ-155-Ն)

1. Հարկային մարմինները քննում են սույն օրենսգրքի 41.4-րդ, 169-րդ, 169.9-րդ , 169.10-րդ, 169.11-րդ, 169.12-րդ, 169.13-րդ հոդվածներով, 169.14-րդ հոդվածի 1-ին մասի առաջին, երկրորդ, երրորդ պարբերություններով և 2-րդ մասով, 169.15-րդ, 169.33-րդ, 170.6-րդ , 170.7-րդ , 170.8-րդ, 170.13-րդ , 182.6-րդ հոդվածներով և 189-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, 169.1-ին հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ հարկային իրավախախտումների մասով ու 158-րդ հոդվածի 11-րդ մասով, 165-րդ, 165.10-րդ, 169.18-րդ, 169.26-րդ, 169.27-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում:

2. Հարկային մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները կամ հարկային մարմնի ղեկավարի լիազորած հարկային մարմնի այլ պաշտոնատար անձը, իսկ սույն օրենսգրքի 182.6-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ հարկային մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:

(244.2 - րդ հոդվածը փոփ. 11.05.92, 14.06.94 ՀՕ-105, 23.06.97 ՀՕ-133, 17.12.97 ՀՕ-189, 08.06.98 ՀՕ-226, 28.12.98 ՀՕ-283, 26.12.02 ՀՕ-517-Ն, 08.06.04 ՀՕ-94-Ն, 14.12.04 ՀՕ-187-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, 24.11.04 ՀՕ-136-Ն, 08.07.05 ՀՕ-151-Ն, 23.06.06 ՀՕ-89-Ն, լրաց. 05.12.06 ՀՕ-253-Ն, 27.02.07 ՀՕ-134-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-241-Ն, 06.12.07 ՀՕ-296-Ն, լրաց. 25.02.08 ՀՕ-2-Ն, փոփ. 18.03.08 ՀՕ-8-Ն, 29.10.09 ՀՕ-199-Ն, 24.06.10 ՀՕ-118-Ն, 11.05.11 ՀՕ-155-Ն, 29.11.11 ՀՕ-294-Ն, 22.12.10 ՀՕ-264-Ն, լրաց. 06.12.12 ՀՕ-228-Ն, 11.12.13 ՀՕ-153-Ն, փոփ. 16.05.16 ՀՕ-82-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-35-Ն, 24.10.19 ՀՕ-193-Ն, փոփ., լրաց. 19.01.21 ՀՕ-69-Ն, փոփ. 04.12.19 ՀՕ-266-Ն, 10.12.21 ՀՕ-395-Ն, փոփ., լրաց. 04.03.22 ՀՕ-46-Ն, փոփ. 18.01.22 ՀՕ-15-Ն, 25.10.23 ՀՕ-343-Ն, 03.03.21 ՀՕ-87-Ն, 16.01.24 ՀՕ-19-Ն, 24.10.24 ՀՕ-377-Ն, խմբ. 11.09.24 ՀՕ-334-Ն)

(18.01.22 ՀՕ-15-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.03.21 ՀՕ-87-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։