Հոդված 112.7. Հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումները, անասնաբուժական ծառայության աշխատանքները ոչ լիարժեք կազմակերպելը, իրականացնելը, իրականացման սահմանված ժամկետները խախտելը, դրանցից հրաժարվելը

Օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումները, անասնաբուժական ծառայության աշխատանքները ոչ լիարժեք կազմակերպելը, իրականացնելը կամ դրանցից հրաժարվելը պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման կամ անասնաբուժական ծառայություն մատուցող անձանց կողմից և հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացման սահմանված ժամկետները խախտելը կամ դրանցից հրաժարվելը այն անձանց կողմից, որոնք կարող են կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկման և տարածման պատճառ հանդիսանալ`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Տուգանքի վճարումը ֆիզիկական և պաշտոնատար անձանց չի ազատում թույլ տված խախտումները վերացնելու պարտականությունից:
(1127 -րդ հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն, խմբ. 09.11.06 ՀՕ-173-Ն, փոփ. 25.10.23 ՀՕ-343-Ն)