Հոդված 204.2. Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին ներկայացվող հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ կեղծ տվյալներ ներկայացնելը, ինչպես նաև բռնագանձման ենթակա գույքին հասանելիությունն ապահովելու պարտապանի պարտականությունը խախտելը

(վերնագիրը լրաց. 11.04.24 ՀՕ-191-Ն)
1. Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին ներկայացվող հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ կեղծ տվյալներ ներկայացնելը, ինչպես նաև բռնագանձման ենթակա գույքին հասանելիությունն ապահովելու պարտապանի պարտականությունը խախտելը, որը հանգեցրել է մանր չափերի պարտավորության հարկադիր կատարման անհնարինության՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով։
2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։
(204.2-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-155-Ն, 11.04.24 ՀՕ-191-Ն)