ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 10 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 122. Երկաթուղային և օդային տրանսպորտում հրդեհային անվտանգության կանոնները խախտելը
Հոդված 122. Երկաթուղային և օդային տրանսպորտում հրդեհային անվտանգության կանոնները խախտելը
Երկաթուղային տրանսպորտում սահմանված հրդեհային անվտանգության կանոնների խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
Օդային տրանսպորտում սահմանված հրդեհային անվտանգության կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` տասը տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(122-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)