Հոդված 244.2. Հարկային տեսչության մարմինները
Հոդված 244.2. Հարկային տեսչության մարմինները
Հարկային տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 48.1, 165, 169, 169.9, 169.10, 169.11, 169.12, 169.13, 170.2, 170.3, 170.4, 170.6, 170.7, 170.8, 170.9 և 170.12 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 169.1, 169.5, 169.7 և 182.1 հոդվածներով, 198.2 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների իրավախախտումների մասով ու 165 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում:
Հարկային տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության վերադաս հարկային մարմնի վարչությունների պետերը և հարկային մարմնի հարկային (տարածքային) տեսչության պետերը:
(244.2 հոդվածը փոփ. 11.05.92, 14.06.94 ՀՕ-105, 23.06.97 ՀՕ-133, 17.12.97 ՀՕ-189, 08.06.98 ՀՕ-226, 28.12.98 ՀՕ-283, 26.12.02 ՀՕ-517-Ն, 08.06.04 ՀՕ-94-Ն, 14.12.04 ՀՕ-187-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, 24.11.04 ՀՕ-136-Ն, 08.07.05 ՀՕ-151-Ն)