Հոդված 157.8. Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, ստանդարտների, շինարարական արտադրության և ընդունման նորմերի, ինչպես նաև տեխնիկական հսկողության կարգի խախտումներ թույլ տալը
Հոդված 157.8. Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, ստանդարտների, շինարարական արտադրության և ընդունման նորմերի, ինչպես նաև տեխնիկական հսկողության կարգի խախտումներ թույլ տալը
Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, ստանդարտների, շինարարական արտադրության և ընդունման նորմերի, ինչպես նաև տեխնիկական հսկողության կարգի խախտումներ թույլ տալը, եթե դրանք չեն ազդում շենքի, շինության ամրության, կայունության, հուսալիության վրա, վտանգ չեն պարունակում մարդկանց և (կամ) շրջակա միջավայրի համար և կարող են վերացնել` առանց դադարեցնելու ընդհանուր շինարարական աշխատանքները`
- առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք կարող են ազդել շենքի, շինության ամրության, կայունության, հուսալիության վրա, վտանգ են պարունակում մարդկանց և (կամ) շրջակա միջավայրի համար և չեն կարող վերացնել առանց դադարեցնելու ընդհանուր շինարարական աշխատանքները`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք հանգեցրել են տեխնիկական վթարների`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
(157.8 հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն)