ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հոդված 205.2. Պետական ուսումնական հաստատություններում կրոն դասավանդելու կամ կրոնական բնույթի միջոցառումներ անցկացնելու սահմանված կարգը խախտելը
Հոդված 205.2. Պետական ուսումնական հաստատություններում կրոն դասավանդելու կամ կրոնական բնույթի միջոցառումներ անցկացնելու սահմանված կարգը խախտելը
Պետական ուսումնական հաստատություններում կրոն դասավանդելու սահմանված կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Պետական ուսումնական հաստատություններում, հանգստի ճամբարներում կրոնական բնույթի միջոցառումներ անցկացնելու սահմանված կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
(205.2 հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102)