Հոդված 15. Վարչական իրավախախտումներ կատարելու համար զինծառայողների և մյուս այն անձանց պատասխանատվությունը, որոնց վրա տարածվում է կարգապահական կանոնագրքերի գործողությունը
Հոդված 15. Վարչական իրավախախտումներ կատարելու համար զինծառայողների և մյուս այն անձանց պատասխանատվությունը, որոնց վրա տարածվում է կարգապահական կանոնագրքերի գործողությունը
Զինծառայողները և զորահավաքների կանչված զինապարտները, ինչպես նաև ներքին գործերի մարմինների շարքային կազմին և պետկազմին պատկանող անձինք վարչական իրավախախտումների համար պատասխանատվություն են կրում ըստ կարգապահական կանոնագրքերի: Ճանապարհային երթևեկության կանոնների, որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնների, մաքսային կանոնների խախտման և մաքսանենգության համար այդ անձինք վարչական պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով: Նշված անձանց նկատմամբ տուգանք չի կարող կիրառվել:
Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանցից բացի մյուս անձինք, որոնց վրա տարածվում է կարգապահական կանոնագրքերի կամ կարգապահության վերաբերյալ հատուկ կանոնադրությունների գործողությունը, դրանցով ուղղակիորեն նախատեսված դեպքերում վարչական իրավախախտումների համար կրում են կարգապահական, իսկ մնացած դեպքերում վարչական պատասխանատվություն` ընդհանուր հիմունքներով:
Սույն հոդվածի առաջին մասում նշված դեպքերում այն մարմինները (պաշտոնատար անձինք), որոնց վերապահված է վարչական տույժեր նշանակելու իրավունք, կարող են տույժեր նշանակելու փոխարեն իրավախախտումների վերաբերյալ նյութերը հանձնել համապատասխան մարմիններին` մեղավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման համար:
(15-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-32-Ն)