Հոդված 169.16. Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելը
Հոդված 169.16. Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելը
Առանց թույլտվության ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
Խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների (սաունաների), զվարճանքի, շահումով խաղեր կազմակերպող օբյեկտների՝ առանց թույլտվության ժամը 24.00-ից հետո աշխատելը`
առաջացնում է տուգանքի նշանակում կատարողի, վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Առանց թույլտվության տոնավաճառներ (վերնիսաժներ) կազմակերպելը`
առաջացնում է տուգանքի նշանակում առևտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
(169.16 հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-262-Ն)