Հոդված 182.1. Հարկային տեսչության կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինների, բնապահպանական տեսչական մարմինների, աշխատանքի պետական տեսչության աշխատանքին խոչընդոտելը
Հոդված 182.1. Հարկային տեսչության կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինների, բնապահպանական տեսչական մարմինների, աշխատանքի պետական տեսչության աշխատանքին խոչընդոտելը
Հարկային տեսչության կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինների, բնապահպանական տեսչական մարմինների, աշխատանքի պետական տեսչության պաշտոնատար անձի` իր պարտականությունները կատարելու ընթացքում օրինական պահանջները չկատարելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը կամ հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի, բնապահպանական տեսչական մարմինների աշխատանքին այլ կերպ խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:
(182.1 հոդվածը լրաց. 23.06.97 ՀՕ-133, փոփ. 11.12.02 ՀՕ-495-Ն, 26.12.02 ՀՕ-499-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն)