Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2008-01-05։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 182.1. Հարկային տեսչության, կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի տարածքային մարմինների, բնապահպանական տեսչական մարմինների, աշխատանքի պետական տեսչության աշխատանքին խոչընդոտելը

գործել է մինչև 2008-01-05Բացել ARLIS-ում

Հոդված 182.1. Հարկային տեսչության, կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի տարածքային մարմինների, բնապահպանական տեսչական մարմինների, աշխատանքի պետական տեսչության աշխատանքին խոչընդոտելը

(182.1-րդ հոդվածի վերնագիրը փոփ. 24.10.07 ՀՕ-241-Ն)

Հարկային տեսչության, կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի տարածքային մարմինների, բնապահպանական տեսչական մարմինների, աշխատանքի պետական տեսչության պաշտոնատար անձի` իր պարտականությունները կատարելու ընթացքում օրինական պահանջները չկատարելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը կամ հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի, բնապահպանական տեսչական մարմինների աշխատանքին այլ կերպ խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

(182.1 հոդվածը լրաց. 23.06.97 ՀՕ-133, փոփ. 11.12.02 ՀՕ-495-Ն, 26.12.02 ՀՕ-499-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, 24.10.07 ՀՕ-241-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։