Հոդված 244.3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մարմինները
Հոդված 244.3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մարմինները
Սույն օրենսգրքի 169.1, 170.6 և 182.1 հոդվածներով, 198.2 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` տեղեկություններին և կենսաթոշակներին վերաբերող իրավախախտումների մասով (բացի հարկային տեսչության մարմինների իրավասությանը վերապահված գործերից) քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահը, տեղակալները, ինչպես նաև սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինների պետերը (տնօրենները):
(244.3 հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 14.06.94 ՀՕ-105, 23.06.97 ՀՕ-133, 17.12.97 ՀՕ-189, 26.12.02 ՀՕ-499-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն)