ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 244.3. Կենսաթոշակային ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը
Հոդված 244.3. Կենսաթոշակային ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը
Սույն օրենսգրքի 182.1. հոդվածով և 198.2 . հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը կենսաթոշակներին վերաբերող իրավախախտումների մասով (բացի հարկային տեսչության մարմինների իրավասությանը վերապահված գործերից) քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ տեղակալը:
(244.3 հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 14.06.94 ՀՕ-105, 23.06.97 ՀՕ-133, 17.12.97 ՀՕ-189, 26.12.02 ՀՕ-499-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, խմբ. 24.10.07 ՀՕ-241-Ն)