Հոդված 169.7. Աշխատանքային պայմանագրերը սահմանված ժամկետում գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում չգրանցելը, ինչպես նաև պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագրքի վարման կարգը խախտելը

Վարձու աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագիրը սահմանված ժամկետում գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում չգրանցելը կամ աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան չվարելը, ինչպես նաև պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագրքի վարման սահմանված կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
(169.7 հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-499-Ն, փոփ. 25.12.03 ՀՕ-31-Ն, խմբ. 11.11.05 ՀՕ-217-Ն)