Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-03-08-ից մինչև 2007-03-24։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 10 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 132. Անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցները գիծ, երթուղի բաց թողնելը և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների մյուս խախտումները

գործել է մինչև 2007-03-24Բացել ARLIS-ում

Հոդված 132. Անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցները գիծ, երթուղի բաց թողնելը և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների մյուս խախտումները

Սահմանված կարգով չգրանցված, պետական տեխնիկական զննություն չանցած, տեխնիկական անսարքություններ ունեցող (բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսվածի) կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, մեծածավալ, ծանրակշիռ, վտանգավոր բեռների փոխադրման կանոնների խախտումներով, անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող պետհամարանիշներով, վարագուրապատման կարգի կամ ապակիների գունամշակման ստանդարտների խախտմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը թույլատրելը (գիծ, երթուղի բաց թողնելը)`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցապատիկի չափով, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների կամ այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար:

Արգելակման համակարգի կամ ղեկի կառավարման, քարշակման-կցման սարքավորման (ավտոգնացքի կազմում) անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը թույլատրելը (գիծ, երթուղի բաց թողնելը)`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութապատիկի չափով, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների կամ այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար:

Առանց պետհամարանիշի, կեղծված կամ փոխարինված պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների շահագործումը թույլատրելը (գիծ, երթուղի բաց թողնելը)`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների կամ այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար:

(132-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։