Հոդված 236. Պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինները և հիմնարկները
Հոդված 236. Պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինները և հիմնարկները
Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմինը քննում է սույն օրենսգրքի 42-րդ, 42.1-43-րդ հոդվածներով, 80-86-րդ հոդվածներով (եթե դրանք համարվում են մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի խախտումներ) և 87-րդ հոդվածով (պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինների կարգադրագրերը չկատարելու համար) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ սանիտարական նորմերի խախտման մասով:
Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն՝
1) սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնների և նորմերի (բացի մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմերից), հիգիենիկ նորմատիվների և սույն օրենսգրքի 42.1-րդ հոդվածով նախատեսված խախտումների համար՝
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը (Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը) և նրա տեղակալները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քառասնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երկուհարյուրապատիկի չափով.
Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների պետերը (գլխավոր պետական սանիտարական բժիշկները) և նրանց տեղակալները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրքսանապատիկի չափով.
2) մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ նորմերը և կանոնները խախտելու համար՝
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը (Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը) և նրա տեղակալները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրապատիկի չափով.
Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների պետերը (գլխավոր պետական սանիտարական բժիշկները) և նրանց տեղակալները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսնապատիկի չափով:
(236-րդ հոդվածը փոփ. 10.03.90, 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 04.11.03 ՀՕ-30-Ն, 08.12.04 ՀՕ-171-Ն, խմբ. 27.11.06 ՀՕ-227-Ն)