Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-04-14-ից մինչև 2007-04-21։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 189.1. Թանկարժեք մետաղներ և քարեր կամ դրանք պարունակող առարկաներ ստանալու, ծախսելու, հաշվառելու, պահպանելու սահմանված կանոնները խախտելը

գործել է մինչև 2007-04-21Բացել ARLIS-ում

Հոդված 189.1. Թանկարժեք մետաղներ և քարեր կամ դրանք պարունակող առարկաներ ստանալու, ծախսելու, հաշվառելու, պահպանելու սահմանված կանոնները խախտելը

Բոլոր տեսակների թանկարժեք մետաղներ ու քարեր և դրանք պարունակող առարկաներ վերամշակող, կիրառող և օգտագործող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից թանկարժեք մետաղներ և քարեր կամ դրանք պարունակող առարկաներ ստանալու, ծախսելու, հաշվառելու, պահպանելու, ինչպես նաև դրանց ջարդոնն ու թափոնները հավաքելու և պետական ֆոնդ հանձնելու սահմանված կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով:

(189.1հոդվածը խմբ. 28.05.86, 02.09.93 ՀՕ-79)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։