Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-04-14-ից մինչև 2007-04-21։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 28 · ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 310. Բռնագրավման մասին որոշման կատարումն իրականացնող մարմինները

գործել է մինչև 2007-04-21Բացել ARLIS-ում

Հոդված 310. Բռնագրավման մասին որոշման կատարումն իրականացնող մարմինները

Եթե վարչական իրավախախտման համար սույն օրենսգրքով նախատեսված է վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում, ապա դրանք ենթակա են առգրավման: Առգրավում կատարելու մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը տրվում է վարչական իրավախախտում կատարած անձին: Արձանագրությունը ստորագրվում է այն կազմող անձի և վարչական իրավախախտում կատարած անձի կողմից:

Վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան առգրավելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, համապատասխան մարմինը դիմում է դատարան` առգրաված առարկան բռնագրավելու պահանջով:

Վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան ենթակա է առգրավման հետևյալ մարմինների կողմից`

շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարաններին առընթեր դատական կատարածուները` սույն օրենսգրքի 147 հոդվածի երկրորդ մասով, 162, 174.1 հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.

ոստիկանության մարմինների` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 123.1 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 123.2, 165, 173, 186, 190 հոդվածներով, 191 հոդվածի երկրորդ մասով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.

որսի կանոնների պահպանման նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինների` դրա համար լիազորված անձինք սույն օրենսգրքի 88 և 168 հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.

այն ձեռնարկությունների և կազմակերպությունների` դրա համար լիազորված անձինք, որոնց վրա դրված է բռնագրավված մուշտակամորթ գիշակեր գազանների և այդ կենդանիների մորթիների ընդունումը, ֆինանսական մարմնի ներկայացուցչի և պետական անասնաբուժական հսկողության ներկայացուցչի հետ համատեղ` սույն օրենսգրքի 171 հոդվածով նախատեսված իրավախախտում կատարեվլու դեպքում.

մաքսային մարմինների` դրա համար լիազորված անձինք` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 89, 92-97 հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.

էներգապետհսկողության մարմինների` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասով և 104.2. հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.

օդային տրանսպորտի մարմինների` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 118 հոդվածով, 119 հոդվածի երկրորդ մասով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.

ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման մարմինների` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 158 հոդվածի երրորդ մասով, 189.7, 189.8 հոդվածներով նախատեսված իրավախախտում կատարվելու դեպքում.

հարկային պետկան տեսչության մարմինների` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 169, 170, 171.1 հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում:

(310-րդ հոդվածը փոփ. 11.05.92, 18.08.93 ՀՕ-73, 25.05.95 ՀՕ-139, 03.12.96 ՀՕ-102, 23.06.97 ՀՕ-133, 28.04.98 ՀՕ-212, 10.10.00 ՀՕ-96, 01.12.03 ՀՕ-47-Ն, խմբ., լրաց. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-73-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։