Հոդված 169.8. Գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը
Հոդված 169.8. Գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը
Գործատուի կողմից օրացուցային տարվա ընթացքում առնվազն 2 անգամ օրենքով սահմանված ժամկետում աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) օրենքով սահմանված ժամկետից հետո` 15 օրվա ընթացքում, աշխատավարձ չվճարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` չհաշվարկված կամ հաշվարկված և չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով, բայց հինգ հարյուր հազար դրամից ոչ ավելի:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` չհաշվարկված կամ հաշվարկված և չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով, բայց մեկ միլիոն դրամից ոչ ավելի:
Գործատուն ազատվում է սույն հոդվածով նախատեսված` աշխատավարձ չվճարելու համար սահմանված պատասխանատվությունից, եթե աշխատավարձ ստացողը գործատուին օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացրել իր սոցիալական ապահովության քարտը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը:
(169.8 հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-499-Ն, փոփ. 25.12.03 ՀՕ-31-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, 22.02.07 ՀՕ-104-Ն)