ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 26 · ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 308. Տուգանք նշանակելու մասին որոշման կատարման վարույթն ավարտելը
Հոդված 308. Տուգանք նշանակելու մասին որոշման կատարման վարույթն ավարտելը
Տուգանք նշանակելու մասին որոշումը, որով տուգանքը գանձված է լրիվ, կատարման մասին նշումով վերադարձվում է որոշում կայացրած մարմնին (պաշտոնատար անձին):
Տուգանք նշանակելու մասին որոշման կատարման վարույթը համարվում է ավարտված, եթե տուգանքի լրիվ չափով վճարումը հավաստող փաստաթուղթը հանձնվել է վարույթն իրականացնող մարմնին:
(308-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն)