Հոդված 47.1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու կանոնները խախտելը
Հոդված 47.1 . Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու կանոնները խախտելը
Բժշկական փորձաքննության իրականացման կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝
սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով։
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից բուժսպասարկման համար վճարներ գանձելը կամ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրումը մերժելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
(471 հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-7-Ն)