Հոդված 169. Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը
Հոդված 169. Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը
Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, այսինքն առանց պետական գրանցման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կամ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը կամ առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի փոխանակման գործունեությամբ զբաղվելը կամ պետական մենաշնորհ հանդիսացող ձեռնարկատիրական գործունեությամբ ապօրինի զբաղվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
Ապօրինի շահումով խաղեր կամ խաղատնային գործունեություն կազմակերպելը, այսինքն` առանց համապատասխան լիցենզիայի շահումով խաղերով կամ խաղատնային գործունեությամբ զբաղվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` այդպիսի գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի հնգապատիկի չափով:
(169-րդ հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 23.06.97 ՀՕ-133, 10.10.00 ՀՕ-96, լրաց. փոփ. 26.12.08 ՀՕ-244-Ն)