Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-11-20-ից մինչև 2010-12-25։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 12 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ, ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 169. Ապօրինի ձեռնարկատիրությունը

գործել է մինչև 2010-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 169. Ապօրինի ձեռնարկատիրությունը

Առանց պետական գրանցման (բացառությամբ oրենքով նախատեսված դեպքերի) կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, եթե անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը հասցված վնասը կազմել է սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգհարյուրապատիկը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով:

Սույն հոդվածի համաձայն` պետությանը պատճառված վնասի հաշվարկում ներառվում է նաև պետական գրանցման, ինչպես նաև հատուկ թույլտվության (լիցենզիայի) համար գանձման ենթակա պետական տուրքի գումարի չափը:

(169-րդ հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 23.06.97 ՀՕ-133, 10.10.00 ՀՕ-96, լրաց., փոփ. 26.12.08 ՀՕ-244-Ն, խմբ. 05.10.10 ՀՕ-138-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։