Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-06-26-ից մինչև 2011-06-27։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 10 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 123.4. Տրանսպորտային միջոցը սահմանված կարգով հաշվառման (վերահաշվառման) չներկայացնելը, սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) կամ տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոցները վարելը, ինչպես նաև տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցին տեխնիկական զննության կտրոն տալը

գործել է մինչև 2011-06-27Բացել ARLIS-ում

Հոդված 123.4. Տրանսպորտային միջոցը սահմանված կարգով հաշվառման (վերահաշվառման) չներկայացնելը, սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) կամ տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոցները վարելը, ինչպես նաև տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցին տեխնիկական զննության կտրոն տալը

Սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաև տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում դրա նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցին տեխնիկական զննության կտրոն տալը, եթե այդ անսարքության առկայությունը տեխնիկական զննության կտրոն տալը մերժելու` օրենսդրությամբ նախատեսված հիմք է`

առաջացնում է տուգանքի նշանակում` տեխնիկական զննություն իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպության ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

(123.4 հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 08.04.10 ՀՕ-39-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։