Հոդված 219.1. Տարածքային կառավարման մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները
Հոդված 219.1. Տարածքային կառավարման մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները
Տարածքային կառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, ինչպես նաև սույն օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 152.1-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով, 48-րդ հոդվածով` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, 152.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, 158-րդ (բացառությամբ 2-րդ, 3-րդ, 12-րդ, 17-րդ, 19-րդ և 21-րդ մասերի), 162-րդ, 169.16-րդ, 189.11-րդ և 189.12-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նաև սույն օրենսգրքի 114-րդ, 154-րդ, 154.1-րդ, 180-րդ, 169.1-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքի ղեկավարները:
(219.1 լրաց. 23.06.97 ՀՕ-133, խմբ. 17.12.97 ՀՕ-189, 11.12.02 ՀՕ-496-Ն, 04.11.03 ՀՕ-30-Ն, 08.07.05 ՀՕ-168-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-262-Ն, 27.11.06 ՀՕ-227-Ն, խմբ. 27.02.07 ՀՕ-134-Ն, փոփ. 06.12.07 ՀՕ-296-Ն, խմբ. 02.12.08 ՀՕ-221-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-15-Ն. 04.10.10 ՀՕ-145-Ն)