Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-10-22-ից մինչև 2011-11-05։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2011-11-05-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 3 · ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ

Հոդված 23. Վարչական տույժերի տեսակները

գործել է մինչև 2011-11-05ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 23. Վարչական տույժերի տեսակները

Վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող են կիրառվել հետևյալ վարչական տույժերը`

1) նախազգուշացում.

2) տուգանք.

3) վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի հատուցմամբ վերցնում.

4) վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում.

5) քաղաքացուն տրված հատուկ իրավունքից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, որսորդության իրավունքից) զրկում.

6) (6-րդ կետն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

7) (7-րդ կետն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

(2-րդ մասն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

ԽՍՀՄ օրենսդրական ակտերով որոշվող բացառիկ դեպքերում վարչական կալանքը կարող է սահմանվել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով: ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով կարող են սահմանվել, բացի սույն հոդվածում նշվածներից, նաև վարչական տույժերի այլ տեսակներ` վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրության հիմունքների սկզբունքներին և ընդհանուր դրույթներին համապատասխան:

ԽՍՀՄ օրենսդրությամբ կարող է նախատեսվել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վարչական վտարում ԽՍՀՄ սահմաններից` խորհրդային իրավակարգը կոպիտ խախտող վարչական իրավախախտումներ կատարելու համար:

(23-րդ հոդվածը խմբ. 11.05.92, փոփ. 04.11.96 ՀՕ-85, 23.06.97 ՀՕ-133, 16.12.05 ՀՕ-32-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։