Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-10-22-ից մինչև 2011-11-05։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 7 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱԿԱ ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 61. Ջրային ռեսուրսների պահպանության կանոնները խախտելը, ջրերի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելը

գործել է մինչև 2011-11-05Բացել ARLIS-ում

Հոդված 61. Ջրային ռեսուրսների պահպանության կանոնները խախտելը, ջրերի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելը

Ջրային ռեսուրսների պահպանության կանոնները խախտելը կամ ջրերի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելը, որն առաջացրել է ջրերի աղտոտում, աղբոտում, հյուծում, հողերի ջրային էրոզիա և այլ վնասակար երևույթներ, եթե դա էական վնաս չի առաջացրել (պատճառված նյութական վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը)`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Ջրհավաք ավազաններում ջրապահպան ռեժիմը խախտելը, որն առաջացրել է ջրերի աղտոտում, աղբոտում, հյուծում, էրոզիա և այլ վնասակար երևույթներ, ջրային օբյեկտներն աղտոտող վնասակար նյութերի արտահոսքի առավելագույն թույլատրելի նորմերի գերազանցումը, առանց ջրերի աղտոտումը և աղբոտումը կամ դրանց վնասակար ներգործությունը կանխող կառուցվածքներ և հարմարանքներ, կոմունալ և այլ արդյունաբերական օբյեկտներ շահագործման հանձնելը, եթե դա էական վնաս չի առաջացրել (պատճառված նյութական վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը)`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Ջրառի (այդ թվում` ստորերկրյա ջրերից իրականացվող ջրառի կետերում) ջրաչափերը, չափիչ-կարգավորիչ սարքերը չկապարակնքելը, կապարակնիքները փոխելը (կեղծելը) կամ կապարակնիքները դիտավորյալ պոկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

(61-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։