Հոդված 169.4. Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունները չներկայացնելը, անհրաժեշտ տվյալները ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը
Հոդված 169.4. Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունները չներկայացնելը, անհրաժեշտ տվյալները ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը
Վճարողների կողմից բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետներում լիազոր մարմիններ չներկայացնելը, ինչպես նաև դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով, անստորագիր ներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Նույն խախտումների կատարումն այն անձի կողմից, որը վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
(169.4 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն, փոփ. 28.11.11 ՀՕ-283-Ն)