Հոդված 169.4. Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկները չներկայացնելը, անհրաժեշտ տվյալները ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը
Հոդված 169.4. Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկները չներկայացնելը, անհրաժեշտ տվյալները ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը
(վերնագիրը փոփ. 21.12.17 ՀՕ-300-Ն)
Վճարողների կողմից բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետներում լիազոր մարմիններ չներկայացնելը, ինչպես նաև դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով, անստորագիր ներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Նույն խախտումների կատարումն այն անձի կողմից, որը վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
(169.4 - րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն, փոփ. 28.11.11 ՀՕ-283-Ն, 21.12.17 ՀՕ-300-Ն)