ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հոդված 182. Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը
Հոդված 182. Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը
Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(182-րդ հոդվածը խմբ. 29.07.88, 02.09.93 ՀՕ-79, 16.12.05 ՀՕ-32-Ն, 21.02.07 ՀՕ-73-Ն, 09.02.12 ՀՕ-7-Ն)
(182-րդ հոդվածը 07.02.12 ՀՕ-2-Ն օրենքի փոփոխությամբ և լրացմամբ ուժի մեջ կմտնի 02.06.12թ.)