Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-04-21-ից մինչև 2012-04-28։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 20 · ՎԱՐՉԱԿԱՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ, ԻՐԵՐԻ ԶՆՆՈՒՄԸ, ԻՐԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՎԵՐՑՆԵԼԸ

Հոդված 263. Անձնական զննություն և իրերի զննություն

գործել է մինչև 2012-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 263. Անձնական զննություն և իրերի զննություն

Անձնական զննություն կարող են կատարել ներքին գործերի մարմինների, ռազմականացված պահպանության, քաղաքացիական ավիացիայի, մաքսային հիմնարկների և սահմանապահ զորքերի` դրա համար լիազորված պաշտոնատար անձինք, իսկ ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված դեպքերում` նաև դրա համար լիազորված մյուս մարմինների պաշտոնատար անձինք:

Անձնական զննություն կարող է կատարել զննության ենթարկվողի հետ նույն սեռին պատկանող լիազորված անձը` և նույն սեռին պատկանող երկու ընթերակաների ներկայությամբ:

Իրերի զննություն կարող են կատարել ներքին գործերի մարմինների, ռազմականացված պահպանության, քաղաքացիական ավիացիայի, մաքսային հիմնարկների, հարկային տեսչության մարմինների, սահմանապահ զորքերի, անտառային պահպանության մարմինների, ձկան պահպանության մարմինների, որսի կանոնների պահպանության նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինների` դրա համար լիազորված պաշտոնատար անձինք, իսկ ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված դեպքերում` նաև դրա համար լիազորված մյուս մարմինների պաշտոնատար անձինք:

Իրերի, ձեռնածանրոցի, բագաժի, որսի և ձկնորսության գործիքների, որսի արդյունքների և այլ առարկաների զննությունը, որպես կանոն, կատարվում է այն անձի ներկայությամբ, որի սեփականության կամ տնօրինության տակ են գտնվում դրանք: Հետաձգում չհանդուրժող դեպքերում նշված իրերը, առարկաները կարող են զննության ենթարկվել սեփականատիրոջ (տիրապետողի) բացակայությամբ` երկու ընթերակաների մասնակցությամբ:

Անձնական զննության և իրերի զննության մասին կազմվում է արձանագրություն կամ համապատասխան նշում է արվում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կամ վարչական ձերբակալման վերաբերյալ արձանագրության մեջ:

Անձնական զննությունն ու իրերի զննությունը մաքսային հիմնարկներում կատարվում է ԽՍՀՄ մաքսային օրենսգրքով սահմանված կարգով:

(263-րդ հոդվածը փոփ. 23.06.97 ՀՕ-133)

(263-րդ հոդվածը 07.02.12 ՀՕ-2-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 02.06.12թ.)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։