ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հոդված 200. Սահմանամերձ գոտի մուտք գործելու և այնտեղ բնակվելու կանոնները խախտելը
Հոդված 200. Սահմանամերձ գոտի մուտք գործելու և այնտեղ բնակվելու կանոնները խախտելը
Սահմանամերձ գոտի մուտք գործելու կանոնները, ինչպես նաև այնտեղ բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասը տոկոսի չափով:
(200-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)
(200-րդ հոդվածը 07.02.12 ՀՕ-2-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 02.06.12թ.)