Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-05-ից մինչև 2012-06-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 25 · ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 304. Նախազգուշացում անելու մասին որոշումը կատարելու կարգը

գործել է մինչև 2012-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 304. Նախազգուշացում անելու մասին որոշումը կատարելու կարգը

Նախազգուշացման ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշումն ի կատար է ածում որոշումը կայացրած մարմինը (պաշտոնատար անձը) գործի քննությունն ավարտելուց հետո որոշումը հայտարարելու միջոցով:

Նախազգուշացման ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը խախտողի բացակայությամբ կայացնելու դեպքում սույն օրենսգրքի 283 հոդվածով նախատեսված կարգով նրան հանձնվում է որոշման պատճենը:

Սույն օրենսգրքի 123-131 հոդվածներով նախատեսված խախտումների կատարման տեղում նախազգուշացման ձևով վարչական տույժ նշանակելու դեպքում այն ձևակերպվում է ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության կողմից սահմանված եղանակով:

(304-րդ հոդվածը 07.02.12 ՀՕ-2-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 02.06.12թ.)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։