Հոդված 205.1. Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից կրոնական արարողությունների անցկացման նպատակով տարածքներ հատկացնելու սահմանված կարգը խախտելը
Հոդված 205.1. Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից կրոնական արարողությունների անցկացման նպատակով տարածքներ հատկացնելու սահմանված կարգը խախտելը
Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից կրոնական արարողությունների անցկացման նպատակով դահլիճներ, համերգասրահներ, մարզասրահներ, կինոթատրոններ, թատերական դահլիճներ և այլ տարածքներ հատկացնելու սահմանված կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկի չափով:
Նույն խախտումը, որը պաշտոնատար անձը կատարել է կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
(2051- րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102)