Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-01-07-ից մինչև 2013-03-23։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 244.11. Քաղաքաշինական պետական տեսչության մարմինները

գործել է մինչև 2013-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 244.11. Քաղաքաշինական պետական տեսչության մարմինները

Քաղաքաշինական պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 152.2-րդ հոդվածի 2-րդ մասով, 157.1-157.14-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև 152-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` քաղաքաշինական նորմերի խախտման մասով:

Քաղաքաշինական պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

1) քաղաքաշինական պետական տեսչության պետը և նրա տեղակալները` 157.1-157.14-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից բարձր չափով, 152.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով, իսկ 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով.

2) քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման պետերը` 157.1-157.14-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում` տուգանք` մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով.

3) քաղաքաշինական պետական տեսուչները` նախազգուշացում:

(24411- րդ հոդվածը լրաց. 04.11.03 ՀՕ-30-Ն, փոփ 24.05.06 ՀՕ-72-Ն, փոփ., լրաց. 19.12.12 ՀՕ-247-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։