Հոդված 191. Հրազենը և զինամթերքը պահելու կամ փոխադրելու կանոնները խախտելը
Հոդված 191. Հրազենը և զինամթերքը պահելու կամ փոխադրելու կանոնները խախտելը
Զենք պահելու համար ոստիկանության թույլտվություն ունեցող քաղաքացիների կողմից ողորկափող որսորդական հրազենը և ակոսավոր հրազենն ու զինամթերքը պահելու կամ փոխադրելու կանոնները խախտելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով կամ զենքի և զինամթերքի հատուցմամբ վերցնում:
Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներից որևէ մեկի համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով` զենքի և զինամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հրազենը և զինամթերքը պահելու կամ փոխադրելու կանոնները ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների այն աշխատողների կողմից խախտելը, որոնք պատասխանատու են դրանց անվթարության համար, ինչպես նաև նրանց կողմից հրազենը և զինամթերքը ոչ ըստ նպատակի օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը մեկ տարվա ընթացքում սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված խախտումներից որևէ մեկի համար ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(191-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)