Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-06-21-ից մինչև 2014-07-26։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 5 · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 47.3. Դեղագործական գործունեության կանոնները խախտելը

գործել է մինչև 2014-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 47.3. Դեղագործական գործունեության կանոնները խախտելը

Դեղատների կամ դեղատնային կրպակների կողմից հիմնական դեղերի ցանկին համապատասխան նվազագույն տեսականին չունենալը՝

առաջացնում է նախազգուշացում:

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` Հայաստանի Հանրապետությունում նոր դեղերի կլինիկական հետազոտությունների անցկացման կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։

Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղեր ներմուծելը կամ արտադրելը կամ պահպանելը կամ բաշխելը կամ իրացնելը կամ կիրառելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով։

Դեղատներում և դեղատնային կրպակներում ոչ մասնագետի կողմից այնպիսի աշխատանքներ կատարելը, որը, համաձայն օրենսդրության, պետք է կատարվի միայն համապատասխան մասնագետի կողմից`

առաջացնում է տուգանքի նշանակում աշխատանքները կատարողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ գործատուի նկատմամբ` հիսնապատիկի չափով:

Դեղատների կամ դեղատնային կրպակների կողմից առևտրի համար նախատեսված սրահներում պիտանիության ժամկետն անցած դեղեր պահելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պիտանիության ժամկետն անցած դեղեր կիրառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։

Սույն հոդվածի 2-6-րդ մասերով նախատեսված արարքները կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով։

(47.3 - րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-7-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։