Հոդված 232. Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն
Հոդված 232. Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն
(վերնագիրը փոփ. 08.02.11 ՀՕ-48-Ն)
Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն քննում են սույն օրենսգրքի 97, 97.1, 97.4, 97.5, 97.6 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
1/ սույն օրենսգրքի 97, 97.1, 97.4, 97.5, 97.6 հոդվածներով` միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը.
2/ սույն օրենսգրքի 97, 97.1, 97.5, 97.6 հոդվածներով` նաև միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալը, ատոմային էլեկտրակայանում կոմիտեի տեսուչը:
(232-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-105, 04.11.96 ՀՕ-85, 08.02.11 ՀՕ-48-Ն)