Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-12-27-ից մինչև 2015-01-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 7 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱԿԱ ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 59. Ընդերքի պահպանության պահանջները խախտելը

գործել է մինչև 2015-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 59. Ընդերքի պահպանության պահանջները խախտելը

Օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսների ինքնագլուխ կառուցապատումը, ընդերքի պահպանության կանոնները և ընդերքից օգտվելու հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից շրջակա բնական միջավայրի, շենքերի ու կառուցվածքների պահպանման պահանջները չկատարելը, ստորերկրյա ջրերի դիտարկման ռեժիմային հորատանցքերը, ինչպես նաև մարկշեյդերական և երկրաբաշխական նշանները ոչնչացնելը կամ վնասելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Հանքավայրերի հարուստ տեղամասերի ընտրովի մշակումը, որը հանգեցնում է օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարների չհիմնավորված կորուստների, հանույթի ժամանակ օգտակար հանածոների գերնորմատիվ կորուստները և գերնորմատիվ աղքատացումը, օգտակար հանածոների հանքավայրերի փչացումը և օգտակար հանածոների պաշարների ռացիոնալ օգտագործման պահանջների մյուս խախտումները`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

Մարկշեյդերական փաստաթղթեր կորցնելը, լուծարքվող կամ կոնսերվացվող լեռնային փորվածքները և հորատանցքերը բնակչության անվտանգությունն ապահովող վիճակի բերելու պահանջները չկատարելը, ինչպես նաև կոնսերվացման ժամանակամիջոցում հանքավայրերի, լեռնային փորվածքների և հարատանցքերի պահպանման պահանջները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

Հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուս տեղամասերի պահպանման սահմանված կարգի խախտումները`

առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

(59-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, լրաց. 28.11.11 ՀՕ-283-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։