Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-02-ից մինչև 2015-01-09։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 219. Վարչական հանձնաժողովներ

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 219. Վարչական հանձնաժողովներ

Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները քննում են սույն օրենսգրքի 55, 92 հոդվածներով, 107 հոդվածով, 117 հոդվածի առաջին, երրորդ և չորրորդ մասերով (քաղաքացիական ավիացիայի նախարարությանը չենթարկվող օդանավակայաններում կամ այդպիսի օդանավակայանների շրջանում կատարված խախտումների համար), 134.1 հոդվածով, 135 հոդվածով (ավտոմոբիլային տրանսպորտում խախտումներ կատարելու համար), 141-144, 146, 149-151, 171, 176 հոդվածներով և 186, 199, 204, 205, 205.1, 205.2, 205.3, 206 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները քննում են սույն օրենսգրքի 101 հոդվածով (երբ իրավախախտումը կատարվել է քաղաքացու կողմից), 107, 110 և 134.1 հոդվածներով, 135 հոդվածով (ավտոմոբիլային տրանսպորտում խախտումներ կատարելու համար), 141, 142, 146, 149, 150, 162.1, 171, 186, 204, 205, հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները քննում են նաև այն իրավախախտումների վերաբերյալ գործերը, որոնց համար վարչական պատասխանատվություն է սահմանվում սույն օրենսգրքի 5 հոդվածին համապատասխան:

(219-րդ հոդվածը փոփ. 25.06.86, 06.04.88, 10.03.90, 11.05.92, 14.06.94 ՀՕ-105, 25.05.95 ՀՕ-139, 03.12.96 ՀՕ-102, 23.06.97 ՀՕ-133, 28.04.98 ՀՕ-212, 10.10.00 ՀՕ-96, 23.10.02 ՀՕ-438-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն, 11.12.02 ՀՕ-496-Ն, 04.11.03 ՀՕ-30-Ն, 08.12.04 ՀՕ-174-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, 16.12.05 ՀՕ-262-Ն, 27.11.06 ՀՕ-228-Ն, 21.02.07 ՀՕ-73-Ն, 08.04.08 ՀՕ-7-Ն, 19.03.12 ՀՕ-34-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, 19.12.12 ՀՕ-247-Ն, 21.06.14 ՀՕ-101-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։