ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 20 · ՎԱՐՉԱԿԱՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ, ԻՐԵՐԻ ԶՆՆՈՒՄԸ, ԻՐԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՎԵՐՑՆԵԼԸ
Հոդված 265. Տրանսպորտային միջոց վարելուց հեռացնելը և հարբածության վիճակի ստուգումը
Հոդված 265. Տրանսպորտային միջոց վարելուց հեռացնելը և հարբածության վիճակի ստուգումը
Տրանսպորտային միջոցներ վարող այն վարորդները կամ մյուս այն անձինք, որոնց նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրանք գտնվում են հարբած վիճակում ենթակա են տրանսպորտային միջոց վարելուց հեռացման և սահմանված կարգով հարբածության վիճակի ստուգման:
Նշված անձանց հարբածության վիճակի ստուգման ուղարկելը և նրանց ստուգման անցկացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ԽՍՀՄ առողջապահության նախարարության և ԽՍՀՄ արդարադատության նախարարության կողմից որոշվող կարգով:
(265-րդ հոդվածը փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)