ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 238.1. Բույսերի կարանտինի և երկրագործության ոլորտի պետական տեսչության մարմինները
Հոդված 238.1. Բույսերի կարանտինի և երկրագործության ոլորտի պետական տեսչության մարմինները
Բույսերի կարանտինի և երկրագործության ոլորտի պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 108, 109, 109.1, 109.2 և 110 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Բույսերի կարանտինի և երկրագործության ոլորտի պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության բույսերի կարանտինի և երկրագործության պետական գլխավոր տեսուչը, նրա տեղակալները և տարածքային պետական տեսուչները:
(238.1 - րդ հոդվածը լրաց. 08.12.04 ՀՕ-174-Ն, խմբ. 09.11.06 ՀՕ-173-Ն)