Հոդված 261. Վարչական ձերբակալում իրականացնելու համար իրավազոր մարմինները (պաշտոնատար անձինք)
Հոդված 261. Վարչական ձերբակալում իրականացնելու համար իրավազոր մարմինները (պաշտոնատար անձինք)
Վարչական իրավախախտում կատարած անձի վարչական ձերբակալում կարող են կատարել միայն ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դրա համար լիազորված մարմինները (պաշտոնատար անձինք), այսինքն`
1) ոստիկանությունը` մանր խուլիգանություն կատարելու, հավաքների կազմակերպման և անցկացման սահմանված կարգը խախտելու, ոստիկանության աշխատողի, ժողովրդական դրուժիննիկի, ինչպես նաև զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելու, արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված պահանջները խախտելու, հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելու կամ հասարակական վայրերում մարդկային արժանապատվությունը և հասարակական բարոյականությունը վիրավորող հարբած վիճակում երևալու դեպքում, այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը զբաղվում է պոռնկությամբ, փողոցային երթևեկեության կանոնները, որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնները խախտելու և կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման վերաբերյալ օրենսդրության այլ խախտումների դեպքում, ինչպես նաև ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված այլ դեպքերում.
2) սահմանապահ զորքերը` սահմանային ռեժիմը կամ ԽՍՀՄ պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտելու դեպքում.
3) պահպանվող օբյեկտի գտնվելու վայրի ռազմականացված պահպանության ավագ պաշտոնատար անձը` պահպանվող օբյեկտների, պետական կամ հանրային այլ գույքի նկատմամբ ոտնձգության հետ կապված իրավախախտումներ կատարելու դեպքում.
4) զինվորական ավտոմոբիլային տեսչության պաշտոնատար անձինք` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տրանսպորտային միջոցների վարորդների կամ այդ միջոցները վարող մյուս անձանց կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում:
(261-րդ հոդվածը փոփ. 30.09.87, 29.08.88 10.03.90, 03.12.96 ՀՕ-102, 24.11.04 ՀՕ-136-Ն, 21.12.06 ՀՕ-14-Ն, 14.04.11 ՀՕ-73-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն)