Հոդված 1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո՝ եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց, անհրաժեշտության դեպքում՝ նաև վկային, փորձագետին, թարգմանչին և այլ մարմինների ներկայացուցիչներին վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին, բացառությամբ սույն օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական վարույթն իրականացվում է գրավոր ընթացակարգով: Վարչական վարույթը գրավոր ընթացակարգով իրականացվելու դեպքում վարչական մարմինը սույն մասում նշված անձանց վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելու հետ միաժամանակ ծանուցում է նաև վարույթում քննարկվող հարցերի վերաբերյալ վարչական մարմին գրավոր դիրքորոշում և այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու մասին:
2. Վարչական մարմինն իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին օրենքով սահմանված կարգով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է։ Վարչական վարույթը գրավոր ընթացակարգով իրականացվելու դեպքում վարչական մարմինը սույն մասում նշված անձանց վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելու հետ միաժամանակ ծանուցում է նաև վարույթում քննարկվող հարցերի վերաբերյալ վարչական մարմին գրավոր դիրքորոշում և այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու մասին:»: