Հոդված 4. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 4. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա, սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն, առ ոչինչ է կամ վերաբերում է ինքնակամ շինությունների օրինականացմանը, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի տնօրինմանը և (կամ) օգտագործմանը կամ քաղաքաշինական փաստաթղթեր տրամադրելուն (բացառությամբ ավարտական ակտերի (շահագործման թույլտվությունների) և պարզեցված ընթացակարգով տրամադրվող քաղաքաշինական փաստաթղթերի): Սույն մասով նախատեսված դեպքերում դիմումի քննարկման համար սահմանված ժամկետի խախտումը համարվում է դիմումի մերժում:»: